Չնայած նրան, որ ամռան ավարտին քիչ ժամանակ է մնացել, սակայն միրգ բանջարեղենի շուկայում գների նվազում գրեթե չի նկատվում։
Միրգ-բանջարեղենի խանութներում լոլիկը վաճառվում է 500 դրամով, ծիրանը 650, կարտոֆիլը 250-ից 300 դրամով, ձմերուկի 1 կիլոգրամն արժե 200, իսկ կեռասը 1000 դրամ։
Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ բանջարեղենի ու մրգերի գները չեն նվազում, ի՞նչն է պատճառը։
Քաղաքացիներից մի քանիսն ասացին, որ թանկությունը կապված է եղանակի հետ, քանի որ կարկուտ ու անձրև շատ է եղել։
«Բերքը քիչ է, պահանջարկը՝ շատ, դրա համար էլ, բնականաբար, պետք է թանկ լինի»,- ասաց մի կին։
Մեկ այլ քաղաքացի էլ լոլիկի գներից բողոքեց․ «Լոլիկը մինչև հիմա 580 դրամ է, որտե՞ղ ենք տեսել այս եղանակին այս գինը լինի»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։