Շվեյցարիայում 2021թ.-ին տեղացած անընդհատ անձրևների և, ընդհանուր առմամբ, վատ եղանակի պատճառով կարտոֆիլի բերքատվությունը ցածր է, որը չիպսերի անբավարարության պատճառ է դարձել, հաղորդում է The Local-ը:
Պահանջարկի 30% աճի դեպքում, երբ մարդիկ ավելի շատ տանն են լինում և չիպսեր ուտում՝ ռեստորան գնալու փոխարեն, Շվեյցարիայում չիպսերի դեֆիցիտ է առաջանում:
Արտադրողներին կարտոֆիլը չի բավականացնում, նրանք պետք է դրսից ներկրեն առնվազն 20 հազար տոննա: Չիպսեր արտադրող ընկերությունները հայտարարել են, որ այս փուլում անհնար է որոշել, թե դեֆիցիտը որքանով լուրջ կլինի, հետևանքները պարզ կլինեն դեկտեմբերին:
Շվեյցարիայում ներմուծման բարդ կանոնակարգերը, որոնք ուղղված են տեղական ֆերմերների պաշտպանությանը, մի փոքր դժվարացնում են ներմուծումը, քանի որ պահանջվում է Գյուղատնտեսության դաշնային վարչության հատուկ թույլտվությունը: