Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ Խաչիկ Քյարունցն ահազանգում է՝ Տեղ համայնքի ՔՊ-ական իշխանություններն այսօր՝ հուլիսի 22-ին, կայացած ավագանու նիստում գյուղնշանակության հողն ապօրինաբար սեփականաշնորհել են, որպեսզի շահագործեն որպես ավազի հանք։
«Տեղ համայնքը թալանի է ենթարկված Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կողմից։ Համայնքի ղեկավարն իր քրոջ որդին է․․․»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց բնակիչը։
Ավելի վաղ Տեղի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը մեզ հետ զրույցում
հայտնել էր, որ ապօրինի ձևով փորձում են տիրանալ ավազի հանքին։
Մանրամասները՝ տեսանյութում։