Նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը պարտվել է եզրափակչում
copy image url

Նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը պարտվել է եզրափակչում

Սպորտ 8 ամիս առաջ - 21:10 21-07-2024
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը պարտություն կրեց Շվեդիայի Բոստադ քաղաքում անցկացված АТР-250 շարքի մրցաշարի եզրափակչում։

Նա մրցեց աշխարհի 51-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշի հետ, որը հաղթեց 6:3, 6:2 հաշվով։

27-ամյա Նունու Բորժեշն առաջին տիտղոսը նվաճեց կարիերայում։ Նադալը պատրաստվում է Փարիզի Օլիմպիական խաղերին։