Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:15-ի սահմաններում «Լիգա ինշուրանս» ԱՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 1 շենքի 4-րդ հարկում գտնվող «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ-ի վարչական շենքի պատուհանի ապակին վնասված է, կա ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները սահմանազատել են տարածքը, որից հետո փրկարարներն իրականացրել են իրենց աշխատանքը։
Պարզվել է, որ «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ-ի զբաղեցրած 4-րդ հարկում պատուհանի 4 ք․մ մակերեսով ապակին վնասվել է, կա ընկնելու վտանգ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ ապամոնտաժման համար։
Այս պահին փրկարարներն իրականացրել են պատուհանի երկշերտ ապակու վնասված հատվածի ապամոնտաժման աշխատանքներ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում