Երևանում հրդեհ է բռնկվել բնակչի տան բակում․ այրվել է կենցաղային աղբ․ shamshyan.com
copy image url

Երևանում հրդեհ է բռնկվել բնակչի տան բակում․ այրվել է կենցաղային աղբ․ shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 10:11 21-07-2024
Երեկ՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկանյան փողոցի թիվ 54 տան բակում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մեկուսացրել են և մարել են հրդեհը։

Պարզվել է, որ այրվել է կենցաղային աղբ։

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում