Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Փարիզ-2024» օլիմպիական խաղերին Գյումրին 5 ուղեգիր է շահել։ 2 ծանրամարտիկ՝ Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը, 1 բռնցքամարտիկ՝ Դավիթ Չալոյանը, 1 ատլետ Երվանդ Մկրտչյանը և 1 ըմբշամարտիկ՝ Արթուր Ալեքսանյանը:
Նշենք նաև որ Գյումրիից ևս 1 մարզիկ էլ կմասնակցի «Փարիզ-2024» պարալիմպիկ խաղերին՝ ծանրորդ Գրետա Վարդանյանը:
«Մեզ համար այս ամենը զարմանալի չէ, որովհետև եղել են տարիներ, երբ մեր քաղաքից 14 օլիմպիական ուղեգիր է եղել։ Սպասելիքները մեծ են մեր մարզիկներից։ Մեր մարզիկները միշտ էլ մեդալներով են վերադարձել։ Այնպես, որ անձամբ իմ սպասելիքները մեծ են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գյումրիի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը։
Նշենք նաև, որ այսօր պարգևներ են հանձնվել 023 թվականի ավարտին և 2024 թվականի այս ժամանակահատվածում տարբեր սպորտաձևերից Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած և մրցանակային տեղեր զբաղեցրած գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին (18 մարզիկ և 17 մարզիչ):
Մարզիկներին և նրանց մարզիչներին պրգևատրելու համար Գյումրիի ավագանու որոշմամբ հատկացվել է մոտ 15 մլն դրամ: