Փաշինյանն, ըստ ամենայնի, մտադիր է կրկին խաղարկել Քոչարյանի գործոնը․ Սուրեն Սուրենյանց
copy image url

Փաշինյանն, ըստ ամենայնի, մտադիր է կրկին խաղարկել Քոչարյանի գործոնը․ Սուրեն Սուրենյանց

Ներքին 9 ամիս առաջ - 12:08 16-07-2024
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Դատավոր Աննա Դանիբեկյանը երբեք իմ աչքի լույսը չի եղել: Բայց առնվազն ցինիզմ է, երբ Նիկոլ Փաշինյանն արել է առավելագույնը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմքով ընդդիմություն ունենալու համար, բայց այսօր ԲԴԽ-ն դադարեցնում է դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ Քոչարյանի պատմության մեղքը բարդելով մի դատավորի ուսերին, մանավանդ, որ ամենաէական՝ Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահին արդարացրել է Փաշինյանի «սրտի» ՍԴ-ն:

Բայց այս ամենն ավելի խորքային նպատակ ունի. Փաշինյանն, ըստ ամենայնի, մտադիր է քաղաքական առաջիկա գործընթացներում կրկին խաղարկել Քոչարյանի գործոնը»: