Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովորդի կողմից արդեն «մահաբեր» ճանապարհ անուն ստացած հատվածում, «Բոմբ» ակումբի հարևանությամբ, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որից մեկը 6-7 տարեկան տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Բոլոր վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, տարբեր ուղղություններում և բոլորին պատգարակներով են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Այդ մասին ասում էին դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում օգնություն ցուցաբերողներ։
Մահացածի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 5 մետր հեռավորության վրա։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում։