Տավուշում խաչերի լույսերն անջատել են ու սկսել են ապամոնտաժել. Գառնիկ Դանիելյան
copy image url

Տավուշում խաչերի լույսերն անջատել են ու սկսել են ապամոնտաժել. Գառնիկ Դանիելյան

Ներքին 9 ամիս առաջ - 19:49 14-07-2024
«Հասել ենք նրան, որ Ադրբեջանը պահանջում է Սահմանադրություն փոխել և այս մարդն էլ Սահմանադրության օրվա առթիվ մեզ աչքալուսանք է անում, թե բա` Սահմանադրությունը պիտի փոխենք»,- այսօր Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով Ադրբեջանը հսկայական գումար է պահանջում Հայաստանի Հանրապետությունից, որը, չփակվելու դեպքում, արդեն տարածքային պահանջներ է ներկայացնելու։

«Արդեն Տավուշից ահազանգ ենք ստանում, որ գյուղերի խաչերը հանում են: Լույսերն անջատել են և իշխանությունների հրահանգով սկսվել է խաչերի հանման գործընթացը: Հաջորդիվ ադրբեջանցիների` մեր երկրում վերաբնակեցումն է»,- տեղեկացրել է Գառնիկ Դանիելյանը:


Ամենից շատ դիտված