Քեզ համար, Ազնավուր. Շառլ Ազնավուրի 100- ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Գյումրիում

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 17:10 13-07-2024
Հոբելյանական տարվա շրջանակներում Գյումրիում նախատեսվում է անցկացնել մշակութային մեծամասշտաբ միջոցառումներ։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ`Շառլ Ազնավուրի 100- ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Գյումրիում։ Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը 1988-ի երկրաշարժից օրեր անց արդեն աղետի գոտում էր: Նա ստեղծեց «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որն աղետի գոտում բազմաթիվ ծրագրեր իրականացրեց:

Աշխարհահռչակ շանսոնյեին գյումրեցին հայտնել է իր շնորհակալությունը։ 2001 թվականին տեղադրվեց մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը, որի բացմանն անձամբ Շառլ Ազնավուրն է ներկա գտնվել:

Հեղինակը՝ գյումրեցի քանդակագործ Սամվել Պետրոսյանն է: Սամվել Պետրոսյանի գաղափարը`Շառլ Ազնավուրի արձանը քանդակելու, ծնվել էր հենց այն ժամանակ, երբ 1988 թվականի երկրաշարժից անմիջապես հետո շանսոնյեն եկել էր Գյումրի: Սբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ տեսնելով նրան`քանդակագործն արդեն իսկ իր մտքում «քանդակել» է այդ արձանը: Այսօր էլ գյումրեցի ստեղծագործողները իրենց շնորհակալությունը հայտնեցին մեծն Ազնավուրին։ Քեզ համար Ազնավուր, առավոտից Գյումրիի հրապարակում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը։

Տեսանյութ