Խայտառակ իրավիճակ է տիրում Տավուշի մարզում. Գառնիկ Դանիելյան
copy image url

Խայտառակ իրավիճակ է տիրում Տավուշի մարզում. Գառնիկ Դանիելյան

Ներքին 9 ամիս առաջ - 15:20 13-07-2024
«Շարժման երկրորդ փուլում մեր խնդիրը ստեղծված ոստիականապետությունը, ոստիկանական պատնեշը հաղթահարելն է։ Նիկոլ Փաշինյանի միակ հենարանն ուժային կառույցներն են»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ օկուպացիոն ռեժիմը չունի ժողովրդի աջակցությունը, պետք է հաղթահարել վախի մթնոլորտը։
«Մի գաղտնիք բացեմ՝ տարբեր միջոցառումների ժամանակ, ճանապարհին մեզ մոտենում են ոստիկանական համակարգի տարբեր չինովնիկներ և հարցնում՝ ե՞րբ եք այս հարցը լուծելու։ Բայց մեր չինովնիկները պետք է գիտակցեն, որ սա միայն մեր պայքարը չէ»,- նշեց նա։

Դանիելյանն ասաց, որ արդեն փակված է Հայաստանից Վրաստան տանող՝ Կիրանցի հատվածի ճանապարհը, խայտառակ իրավիճակ է տիրում Տավուշի մարզում. «Արոտավայրերի, ցանքատարածությունների մի մասն անցել է թշնամուն, իսկ այն տարածքները, որոնք գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ, մարդկանց արգելում են, որ մշակեն»։