Շիրակում որոնվող 18-ամյա աղջկա դին հայտնաբերվել է գյուղի ոռոգման ջրատարի ավազանում. shamshyan.com
copy image url

Շիրակում որոնվող 18-ամյա աղջկա դին հայտնաբերվել է գյուղի ոռոգման ջրատարի ավազանում. shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 20:07 11-07-2024
Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Վաղ առավոտից Ամասիայի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակչությունը, փրկարարներն ու ոստիկանները որոնողական աշպատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն որոնվող, Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Գրետա Զ.-ին:

Որոնողական աշխատանքները մի քանի ժամ կատարելուց հետո նրա մարմինը հայտնաբերվել է նշված գյուղի ոռոգման ջրատարի համար նախատեսված բետոնե ավազանում:

Փրկարարներն ու քաղաքացիները մարմինը դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: