Արդյո՞ք ժամանակին ԼՂ-ում այդ աստիճան տիրապետել եք այդ անձանց. Սուքիասյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 16:15 11-07-2024
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանին հարցրել է, թե արդյո՞ք ժամանակին տիրապետել են ԼՂ ԱԱԾ-ին ու դրա աշխատակիցներին, որ հիմա հեշտությամբ հնարավորություն են ընձեռում աշխատել Հայաստանի ԱԱԾ-ում։

Սիմոնյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունը չի նշանակում, որ այդ անձինք մեխանիկորեն աշխատանքի կանցնեն ԱԱԾ-ում․ ուղղակի օրենսդրական հնարավորություն է ստեղծվում․ «ԼՂ ԱԱԾ աշխատակիցները դեռ պետք է դիմում ներկայացնեն ու անցնեն համապատասխան գործընթացով, ինչպես այլ քաղաքացիների դեպքում, որոնք ցանկանում են ԱԱԾ-ում աշխատել։ Սա մեխանիկական տեղափոխման կամ նշանակման չի հանգեցնում»։