ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․
«Լույս է տեսել Խաչատուր Աբովյանի կյանքի և գործունեության տարեգրության Ա հատորը (1809-1833) Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակիցներ՝ բ.գ.դ. Պ. Հակոբյանի և բ.գ.թ. Ա. Հակոբյանի աշխատասիրությամբ:
Գիրքը Խաչատուր Աբովյանի կյանքի ու գործունեության նախադորպատյան տարիների և դորպատյան առաջին շրջանի տարեգրությունն է։ Առանձնահատուկ տեղ է հատկացված Աբովյանների տոհմի պատմությանը, որն ընդգրկում է մինչև Խաչատուրի ծնունդը նրանց գերդաստանի մասին առ այսօր հայտնի բոլոր վավերագրերը։ Հատորում բերված տվյալները կարող են հիմք հանդիսանալ պատմաբանասիրական և մշակութաբանական նոր ուսումնասիրությունների համար։ Աբովյանի ժամանակի եվրոպացի մի շարք գիտնականների կյանքի մանրամասները որպես սկզբնաղբյուր կարող են հետաքրքրել օտար ուսումնասիրողներին։ Գիրքը նախատեսված է աղբյուրագետների, գրականագետների, պատմաբանների, վիմագրագետների, արվեստագետների և ընթերցող լայն հանրության համար։
Հատորը լույս է տեսել տեր և տիկին Յովսէփ եւ Գարոլին Նալպանտեանների մեկենասությամբ»։