Վաշինգտոնում ավարտվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Կողմերը նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և պայմանավորվել շարունակել աշխատանքը այս ուղղությամբ։