Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Սոֆի Դևոյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգային ծրագրին
copy image url

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Սոֆի Դևոյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգային ծրագրին

Ներքին 9 ամիս առաջ - 10:47 10-07-2024
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՀՀ վաստակավոր արտիստ, պարուհի Սոֆի Դևոյանի 75-ամյակին նվիրված համերգային ծրագրին։

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Այսօր մայրիկիս և Արփիի հետ ներկա էի ՀՀ վաստակավոր արտիստ, պարուհի Սոֆի Դևոյանի 75-ամյակին նվիրված «Սոֆի Դևոյանն ու Հայաստանի պարի պետականը» խորագրով հոբելյանական համերգային ծրագրին։

Վայելեցինք Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոնի» և Հայաստանի պարի պետական անսամբլի գեղեցիկ կատարումները։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ չքնաղ Սոֆի Դևոյանի ծննդյան տարեդարձը»,- գրել է նա։