Ուզում են տիրել Հայաստանին. հարցում՝ Թուրքիայի կողմից դուդուկն արգելելու մասին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 19:07 09-07-2024
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Արարատ Միրզոյանի՝ Անթալիայում ունեցած հանդիպումներից հետո ասեկոսեներ են պտտվում, որ Թուրքիան լկտիաբար պահանջել է հայկական հեռուստաալիքներով չհնչեցնել մի շարք, այսպես կոչված, թուրքական երաժշտական գործիքների ուղեկցությամբ կատարումներ։ Այդ թվում՝ պահանջ է ներկայացրել չհնչեցնել նաև հայկական դուդուկով կատարումներ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ հավատո՞ւմ են՝ Թուրքիան արգելել է, որ Հ1-ով դուդուկ հնչի։

Անցորդներից մի քանիսը բացասական պատասխանեցին՝ նշելով, որ չեն հավատում, թե Թուրքիան նման բան կորոշի։

«Ինչ ուզում են, թող անեն, մեզնից ո՞վ է ի՞նչ հարցնում»,- պատասխանեց մի քաղաքացի։

Մի կին էլ նշեց, որ լսել է այդ տեղեկության մասին, և իր կարծիքով՝ դա շատ վատ է․ «Ուզում են իրենք տիրեն մեր Հայաստանին, բայց աշխարհը դեռ արթուն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։