Երևանում «Ford Transit»-ում պայթյուն է տեղի ունեցել՝ կրակի բռնկումով. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Երևանում «Ford Transit»-ում պայթյուն է տեղի ունեցել՝ կրակի բռնկումով. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 16:09 09-07-2024
Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 55 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով:

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են «Ford Transit» մակնիշի ավտոեմեքենայում պայթյունի հետևանքով առաջացած կրակը:

Ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի:

Ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ դեպքի վայրից 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Վիրավորը «Ford»-ի վարորդն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված