Սա վճիռ չէր, որ կայացվավ. Լևոն Երանոսյանը՝ իրեն մեղավոր ճանաչելու մասին
copy image url

Սա վճիռ չէր, որ կայացվավ. Լևոն Երանոսյանը՝ իրեն մեղավոր ճանաչելու մասին

Ներքին 9 ամիս առաջ - 14:56 09-07-2024
Խոսելու տեղ չունեմ, դատական նիստից հետո լրագրողների հետ զրուցյում ասաց ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը։ Նշենք, որ դատարանը քիչ առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Լևոն Երանոսյանին մեղավոր ճանաչեց, սակայն ազատազրկումը չկիրառեց՝ հղում անելով 2018 թվականին արված համաներմանն ու վաղեմության ժամկետին։

Երանոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական ակտը բողոքարկելու են։ Նա նաև նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում.«Չեմ կարող ասել՝ դատավորի վրա ճնշում կար, թե՝ ոչ։ Բայց համենայնդեպս, սա վճիռ չէր, որ կայացվեց»։