Լևոն Երանոսյանը ևս մեղավոր ճանաչվեց, սակայն դատարանը չկիրառեց ազատազրկում
copy image url

 Լևոն Երանոսյանը ևս մեղավոր ճանաչվեց, սակայն դատարանը չկիրառեց ազատազրկում

Ներքին 9 ամիս առաջ - 14:37 09-07-2024
Լևոն Երանոսյանը ևս մեղավոր ճանաչվեց, սակայն հարուցված հոդվածների մի մասով ազատվեց պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, իսկ հոդվածների մյուս մասով ընդհանուր առմամբ դատապարտվեց 6 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվեց համաներում։

Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը ևս մեղավոր ճանաչվեց, սակայն ազատվեց պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Հիշեցնենք, որ քրեական այս գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը։