Մեծ պաստառներով զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները կհեռացվեն Երևանի փողոցներից
copy image url

Մեծ պաստառներով զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները կհեռացվեն Երևանի փողոցներից

Ներքին 9 ամիս առաջ - 12:08 08-07-2024
Զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք, Հանրապետության հրապարակից բացի, մեծ պաստառներով կայանած են մայրաքաղաքի փողոցներում, կհեռացվեն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք լարերն ենք մաքրում փողոցներից, մայթեր ենք սարքում, քաղաքը, մասնավորապես՝ փոքր Կենտրոնը, փորձում ենք բերել գեղեցիկ տեսքի, մեկ էլ տեսնում ենք լավաշ, դեղին պլակատներով անվերջանալի ավտոբուսները, միկրոավտոբուսները»,- ասաց Ավինյանը:

Քաղաքապետը նաև նշեց, որ չի կարող լինել ընկալում, որ հիմա կարելի է անել ամեն ինչ. «Հետևապես քաղաքում, բոլոր այն տեղերում, որտեղ այս միկրոավտոբուսները, բացի հրապարակից, կանգնած են իրենց պլակատներով, ամենաչոր մեթոդով դրանց դեմ պետք է պայքարել»: