ՄԻՊ երիտասարդ ներկայացուցիչները Բրատիսլավայում մասնակցել են Երիտասարդ խորհրդատուների եվրոպական ցանցի ֆորումին
copy image url

ՄԻՊ երիտասարդ ներկայացուցիչները Բրատիսլավայում մասնակցել են Երիտասարդ խորհրդատուների եվրոպական ցանցի ֆորումին

Ներքին 9 ամիս առաջ - 19:59 04-07-2024
Մարդու իրավունքների պաշտպանի երիտասարդ ներկայացուցիչները` Սամվել Կարապետյանն ու Անգելինա Հարությունյանը, հուլիսի 1-2-ը Բրատիսլավայում մասնակցել են Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) կողմից կազմակերպված Երիտասարդ խորհրդատուների եվրոպական ցանցի (ENYA) ֆորումին:

Երեխաներին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանն ու վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի փորձագետ Անահիտ Մանուկյանը:

«Եկեք խոսենք երիտասարդներ, եկեք խոսենք այլընտրանքային խնամք ստացող երեխաների իրավունքների խթանման և պաշտպանության մասին» խորագրով միջոցառման շրջանակներում երեխաները ներկայացրել են իրենց տեսակետները, մասնակցել են ոլորտի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակման աշխատանքներին, հանդես են եկել ելույթներով:

Ֆորումի մասնակից թիմերի համատեղ մշակած առաջարկությունները կներկայացվեն 2024 թվականի սեպտեմբերին կայանալիք Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) համաժողովի շրջանակում։

Պաշտպանը կարևորում է երեխաների ակտիվ մասնակցությունն իրենց իրավունքների պաշտպանության և որոշումների կայացման գործընթացներում` ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հարթակներում:

Ամենից շատ դիտված