Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ. քաղաքապետարան
copy image url

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ. քաղաքապետարան

Ներքին 9 ամիս առաջ - 19:43 04-07-2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը:

Տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը բարդիներ ու թեղիներ են:

«Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս ուղղությամբ կանաչ տարածքների վերաձևավորման՝ ծառերի փոխարինման ծրագիր է իրականացնում՝ երիտասարդացնելու կանաչ ֆոնդը»,-ասվում է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված