Երևանում թալանել են «Դարոժնիկ» ՍՊԸ-ի էսքկավատորը․ վնասը հասնում է մի քանի մլն դրամի. shamshyan.com
copy image url

Երևանում թալանել են «Դարոժնիկ» ՍՊԸ-ի էսքկավատորը․ վնասը հասնում է մի քանի մլն դրամի. shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 09:17 04-07-2024
Հուլիսի 1-ին գողության դեպք է տեղի ունեց Երևանում։ Ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Արմո Գ․-ն և հայտնել, որ հունիսի 29-ի ժամը 18։00-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցում կայանված «Դարոժնիկ» ՍՊԸ-ին պատկանող էքսկավատորի հետևի դուռը, սրահից գողացել են մոնիտոր, ապահովիչների և ռելեների բլոկ, աքսելիատորի ղեկավարման բլոկը, մոտոժամի բլոկը և այլ միացնող մասեր, պատճառելով 5 մլն դրամի վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Արմո Գ․-ն ոստիականներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Դարոժնիկ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր մասնագետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: