30 տարի աչքերս ջուր կտրեց ջրին սպասելով. Ամասիայի Հայասա թաղամասի բնակիչները ապրում են առանց ջրի

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 23:30 01-07-2024
30 տարուց ավելի է՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Հայասա թաղամասի բնակիչների համար ջուր ունենալը մնացել է անկատար երազանք։

Ամասիա գյուղի բնակիչները ստիպված են ամեն օր մոտ կես կիլոմետր հեռավորություն հաղթահարել, որպեսզի ձորից ջուր բերեն։ Գյուղացիներն ասում են, որ եղել են ժամանակակներ, երբ նույնիսկ ձյուն են հալեցրել և օգտագործել։

Բնակիչների առօրյան երկար տարիներ անփոփոխ է. սկսվում ու ավարտվում է ջուր բերելով՝ ավտոմեքենաներով, ձեռքով, ծանոթների բակերից, տներից, բայց հիմնականում՝ ոչ հեռու գտնվող քարքարոտ ձորից: Կիլոմետրերով ճանապարհ են կտրում, որ իրենց տներ ջուր հասցնեն:

Գյուղում խնդիրները շատ են, գյուղից գնացող ընտանիքներն են ավելացել։ Այս պահին 13 ընտանիք է մնացել գյուղում։

Oragir.News-ի լրագրողն է եղել Ամասիայի Հայասա թաղամասում։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված