Գագիկ Ղազարյանը դարձավ ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
copy image url

Գագիկ Ղազարյանը դարձավ ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Սպորտ 9 ամիս առաջ - 21:25 29-06-2024
Ազատ ոճային ըմբիշ Գագիկ Ղազարյանը ոսկե մեդալ է նվաճեչ Սերբիայում ընթացող Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Եզրափակչում Ղազարյանը 9:3 հաշվով հաղթեց ռուս Բայսոնգուր Օսմաևին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը համառ պայքարում հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել է բրոնզե մեդալակիր։

Բրոնզե մեդալ է նվաճել նաև 48 կգ քաշային Արմեն Պապիկյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ազատ ոճայիններ Արտակ Աղաբեկյանը և Աշոտ Գյուլնազարյանը պարտվել են կիսաեզրափակչում և կպայքարեն բրոնզե մեդալների համար:

Ամենից շատ դիտված