Վթար Թուրքիայում. «Աքքույու» ԱԷԿ աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը բախվել է մեկ ուրիշի, կան զոհեր
copy image url

Վթար Թուրքիայում. «Աքքույու» ԱԷԿ աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը բախվել է մեկ ուրիշի, կան զոհեր

Արտաքին 9 ամիս առաջ - 14:53 29-06-2024
Վթարը տեղի է ունեցել Մերսին-Անթալիա մայրուղում, զոհվել է 2 մարդ, 35 հոգի վիրավորվել է, տեղեկացրել է թուրքական Haberturk-ը։ Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել երկու ավտոբուսների բախման հետեւանքով, որոնցից մեկը տեղափոխում էր «Աքքույու» ԱԷԿ-ի աշխատակիցներին։

Զոհերից մեկն ավտոբուսի ուղեւոր էր, ազգությամբ թուրք, մյուսը՝ Ռուսաստանի քաղաքացուհի՝ Իսմայիլովա ազգանունով։

Նշվել է, որ ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գիծ, քանի որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ «Աքքույու» ԱԷԿ-ը կառուցվում է Թուրքիայում Մոսկվայի եւ Անկարայի միջեւ երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա։

Ամենից շատ դիտված