«Հունիսի 12»-ը կազմակերպված էր գործող քաղաքական ուժի կողմից և իրականացվեց ոստիկանության ձեռքերով

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 12:58 28-06-2024
Այսօր «Հայաքվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որը վերաբերում է հունիսի 12-ի դեպքերին, մասնավորապես ոստիկանության կողմից թույլ տված օրենքի բազմաթիվ խախտումներին։

«Այդ ողբերգական դեքերից արդեն 2 շաբաթից ավելի ժամանակ է անցել, հարուցված են քրեական գործեր, բազմաթիվ տուժողներ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացրել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Նա նշեց, թե հանցանքի մասին հաղորդում ներկայացնելու նպատակն այն է, որ «Հունիսի 12»-ը կազմակերպված էր գործող քաղաքական ուժի կողմից և իրականացվել է ոստիկանության ձեռքերով․

«Հունիսի 12-ին, մեր տեսանկյունից, տեղի են ունեցել ոչ միայն անջատ դեպքեր՝ հատուկ միջոցների կիրառման կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնության, այլ եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, անկարգության վերածելու և ճնշելու նպատակով։

Հայաստանում իրավական քաոսի, ամենաթողության պայմաններում շատ մեծ անվստահություն գոյություն ունի՝ արդյո՞ք իրավական ճանապարհով կարելի է ինչ-որ տեղ հասնել։ Մենք համարում ենք, որ իրավական բոլոր ուղիները մինչև վերջ պետք է օգտագործել»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում