Երևանում «Porsche Cayenne»-ը բախվել է էլեկտրասյանը և կայանված տրակտորին․ կա 7 վիրավոր․ shamshyan.com
copy image url

Երևանում «Porsche Cayenne»-ը բախվել է էլեկտրասյանը և կայանված տրակտորին․ կա 7 վիրավոր․ shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 09:45 27-06-2024
Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաներում Ֆուչիկի փողոցում, «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արամայիս Ազատյանը իր վարած «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա կայանված տրակտորին և մասամբ հայտնվել մայթին։

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Երևանի բնակիչ 24-ամյա Միքայել Մանասյանի կողմից վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ ստեղծելը, իսկ բախման հետևանքով էլեկտրասյան վրա տեղադրված լուսատուն պոկվել և ընկել կայանված «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են նաև տրակտորի և «Hyundai»-ի սեփականատերերի ինքնությունը։

«Porsche Cayenne»-ի և «Nissan»-ի վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Porsche Cayenne»-ի վարորդը եղել է ոչ սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված