Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» 2024/25 մրցաշրջանի նախապատրաստական շրջանում ընկերական խաղում 5-1 հաշվով հաղթել է ավստրիական «Լինցին»։ Այդ մասին լուր է հրապարակվել թիմի ֆեյսբուքյան էջում։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դարձել է դուբլի հեղինակ՝ խփելով իր թիմի երկրորդ ու չորրորդ գոլերը։
«Սլովանը» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է հունիսի 29-ին ռումինական «Կլուժի» հետ։