«Սիսիանի ՔՊ-ական համայնքապետը դրածո է, ոչ մի հարց չի կարողանում ինքնուրույն լուծել, մի բան էլ, որ ուզում է անի, տեղակալները ճնշում են»,-
Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում են Սիսիանի բնակիչները։
Նրանց խոսքով՝ համայնքապետարանում աշխատանքը պարալիզացված է, քանի որ մասնագետներ չկան։ Մարդիկ տարբեր խնդիրներով դիմում են համայնքապետարան, բայց ցրում են, մարդկանց գործերը մնացել են կիսատ»,- դժգոհեցին Սիսիանի բնակիչները։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեև համայնքապետը ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանն է, սակայն, Սիսիանը կառավարում է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը։
«Արմեն Հակոբջանյանին ոչ թե համայնքապետ են ասում, այլ գարաժի վարիչ։ Համայնքը ռուլիտ է անում Սիսիանից դեպուտատ ընտրված Կարենը։
Հակոբջանյանը ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք չունի, անգամ տեղակալների վրա չի կարողանում։
Վերջրես միջադեպ էր գրանցվել Սիսիանի համայնքապետի ու նրա 2 տեղակալների միջև։
Տեղակալներից Գարիկ Հակոբյանն առանց նրան տեղյակ պահելու համայնքապետարանին պատկանող «Ուազ» մեքենան վերցրել է, Հակոբջանյանն էլ ասել է՝ խի՞ ես առանց իմ թույլտվության վերցրել, տեղակալը գոռացել է նրա վրա, որից հետո վիճաբանություն է սկսվել։
Մյուս տեղակալը՝ Կարեն Հովհաննիսյանը, բենզինի հարցով է նրա հետ վիճաբանել։ Ինչ-որ ապօրինի բենզին են դուրս գրել, հետո դա բարդել է համայնքապետի վրա։ Եթե չեմ սխալվում՝ բռնվել են, իրավապահները հիմա քննում են այդ գործը»։
Մեր աղբյուրը վստահեցնում է՝ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցից հետո քննարկվել է Սիսիանի համայնքապետին պաշտոնանկ անելու հարցը.
«Փաշինյանին զեկուցել են, որ Սիսիանի համայքնապետը գլխացավանք է, ՔՊ վերնախավը որոշել է նրան հեռացնել»։