Նազարբաևին կարող են հեռացնել իշխող կուսակցության նախագահի պաշտոնից
copy image url

Նազարբաևին կարող են հեռացնել իշխող կուսակցության նախագահի պաշտոնից

Արտաքին 3 տարի առաջ - 17:08 27-01-2022

Հունվարի 28-ին Ղազախստանի իշխող «Նուր Օթան» («Հայրենիքի լույս») կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ նախատեսվում է քննարկել նախագահի ընտրության և կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցերը։ Այս մասին ասել է «Բաուիրժան Բայբեկ» կուսակցության ղեկավարի առաջին տեղակալը։

Ինչպես նշվում է, կուսակցության քաղխորհուրդը հաստատել է արտահերթ 21-րդ համագումարի օրակարգը՝ կուսակցության ղեկավարի ընտրության, կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, ինչպես նաև քաղխորհրդում փոփոխություններ կատարելու մասին։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ում։

Այս համագումարում քաղաքական միավորման նախագահի լիազորությունները երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևից պետք է փոխանցվեն երկրի գործող ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Բայբեկը նախկինում պնդում էր, որ, հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և սահմանափակող միջոցները, միջոցառումը կանցկացվի առցանց ձևաչափով։

Ամենից շատ դիտված