Մեզ դեռ չի հաջողվել արմատախիլ անել խոշտանգման կամ անմարդկային գործողությանն ուղղված քայլերը
copy image url

Մեզ դեռ չի հաջողվել արմատախիլ անել խոշտանգման կամ անմարդկային գործողությանն ուղղված քայլերը

Ներքին 9 ամիս առաջ - 17:20 26-06-2024
Այսօր «Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր»-ն է և պետք է արձանագրել, որ ապրելով քաղաքակիրթ հասարակության մեջ, մեզ դեռ չի հաջողվել արմատախիլ անել խոշտանգման կամ անմարդկային գործողությանն ուղղված քայլերը։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024 թվականի մայիսի 10-ին հրապարակել է զեկույց, որտեղ խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ և ծանր խախտումների մասին հաղորդումների վերաբերյալ, որոնք իրականացվել են ազգային ու էթնիկ պատկանելությամբ հայ ռազմագերիների և այլ պաշտպանվող անձանց նկատմամբ, այդ թվում՝ արտադատական սպանությունները, խոշտանգումները և վատ վերաբերմունքի այլ դրսևորումներն, ինչպես նաև հանցագործությունների ձայնագրման և տեսանյութերի տարածման վերաբերյալ, որոնք պատկերում են սարսափելի գործողություններ՝ ներառելով ողջ անձանց գլխատման, դիակների պղծման և անդամահատման դեպքեր, այդ թվում՝ դրանք կատարվում են տեսախցիկի առաջ այնպես, ինչը ենթադրվում է կատարողների կողմից պատասխանատվության ենթարկվելու վախի իսպառ բացակայությունը։

Կոմիտեն նաև իր խորը մտահոգությունն է հայտնել այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ, ներառյալ՝ ահաբեկչության և հարակից հանցագործությունների հետ կապված 23 անձանց շարունակական կալանքի վերաբերյալ:

Սակայն Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հրապարակավ հոխորտաց, թե «ղարաբաղցի էդ գեներալները պետք է մնան Բաքվի բանտերում»:

Ցավոք սրտի խոշտանգումների, նսեմացումների, դաժան վերաբերմունքի դրսևորումներ կան նաև Հայաստանում` կոնկրետ ուժային կառույցների կողմից:

«Ժողովրդավարական», «ոչ բռնի» լոզունգներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ փաստաբաններ ու քաղաքացիներ ոստիկանական բաժանմունքներում խոշտանգվեցին ու ծեծի ենթարկվեցին: ՔՊ պատգամավորին վիրավորած Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգման ու նսեմացման դեպքեր արձանագրվեցին` ծեծի ենթարկվելով մի խումբ դիմակավորված անձանց կողմից:

«Խոշտանգումների զոհերի աջակցության» ՄԱԿ–ի միջազգային օրը ստեղծվել է՝ խթանելու ՄԱԿ-ի նպատակը` իսպառ արմատախիլ անելու խոշտանգումները և իրագործելու 1987 թվականի խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ ուժի մեջ մտած կոնվենցիան: Սակայն այդ փաստաթղթերը մնում են գրված, բայց` չկիրառված»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում