«Մեզ անհանգստացնող ոչինչ չկա, որ ասեմ` կրակում են, սովորական մեր առօրյայով ապրում ենք»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի բնակիչ Թամարա Հակոբյանը, որի խանութը գտնվում է ադրբեջանցիների նշանառության տակ։
«Ճիշտ է, թեթևակի անհանգստություն կա, որ գիտենք, որ մոտակայքում այդ ապուշներից կան, բայց դեռ նեղություն չեն տալիս»,- ասաց ճակատենցի կինը, ապա ձեռքով ցույց տվեց դիմացի սարին տեղակայված ադրբեջանցիներին, որոնք դիրք են դրել ու իրենց դրոշն են բարձրացրել։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո են առաջ եկել, հավելեց տիկին Թամարայի ամուսինը։
Ճակատենցի ամուսիններին հարցրեցինք, թե արդյոք հանդիպե՞լ են իրենց գյուղ ժամանած Նիկոլ Փաշինյնաին, հարցեր ուղղե՞լ են նրան։ Տիկին Թամարան ուրախությամբ նշեց, որ հանդիպել է, ավելին՝ լուսանկարվել է Փաշինյանի հետ։
«Շատ ուրախ էի, որ Փաշինյանը եկել էր։ Ես ասացի, որ ուզում եմ՝ մեր գյուղը բարգավաճի, մեր երկիրը բարգավաճի։ Ես գոհ եմ իրենից, որ ինքը կա։ Ինքը շատ է մտածում երկրի համար։ Ոչ միայն իրենից եմ գոհ, այլ հիմիկվա ղեկավարությունից։
Ձրի ենք ապրում։ Ոչ կոմունալի փող ենք մուծում, տաք ջուր ունենք, սառն ունենք, բոլորիս տներում տաքացուցիչներ են դրված։ Քաղաքում մեծ տներ ունենք, պալատներ, բայց չեմ ուզում գնամ։ Հենա էլի, ձրի ապրում ենք, շատ լավ է։ Նիկոլ Փաշինյնաը խոտ հավաքելու մեքենա էր խոսք տվել, էսօր ասել էր, հաջորդ օրը մեխանիզմը եկավ, տեղ հասավ»,- ասաց Ճակատենի բնակիչը։
Նրանց խոսքով՝ ադրբեջանցիները Ճակատենի հատվածում կանգնած են իրենց դիրքերում, ոչ հայկական։
«Դա իրենց սահմանն է, այն ժամանակվա պետական սահմանն է։ Ես երեխա էի, որ ոտքով քաղաք դպրոց էինք գնում, իրենք միշտ էլ այստեղ են եղել, այնպես չի, որ հիմա են եկել»,- ասաց բնակիչն ու հավելեց,- «Այսօրվա դրությամբ ղեկավարն իրենք են, ոնց հարմար են գտնում, այնպես էլ անում, ուրեմն՝ այսպես է հարմար»։
Տիկին Թամարան ասաց, որ խանութում շատ ապրանքներ չկան, առաքիչները վախենում են թշնամու նշանառության տակ գտնվող ճանապարհով խանութ հասնել.
«Ոչ մեկ ապրանք չի բերում, ասում են՝ վախենում ենք։ Բա ես չե՞մ վախենում, գյուլի ռեխում նստած։ Դե` սաղ վեխենանք, փախնենք։ Ադրբեջանցիների ուզածն էլ դա է, որ մենք փախնենք։ Դրա համար էլ մենք մի մարդու նման այստեղից դուրս չենք գալիս։ Կմեռնեմ, բայց իմ հայրենիքից ոչ մի տեղ չեմ գնա»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին երկօրյա այցով ուղևորվել էր Սյունիք, բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսել էր սահմանազատման աշխատանքներից։
Oragir.News-ը ևս ուղևորվել է Սյունիքի մարզ, եղել նույն գյուղերում և բնակիչներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս են գնահատում Փաշինյանի այցը, արդյոք գո՞հ են նրա աշխատանքից։
Փաշինյանի հետևից.
Թուրքերը 6 ամիս առաջ «Կամազը» կանգնեցրին, 2 զինվոր տարան, վերջերս են բաց թողել. Շիկահողի բնակիչ 16 պոստ ադրբեջանցիների ձեռքում է, պետք է վերադարձնեն, նոր սահմանազատում անեն․ Սրաշենի բնակիչ Դիմացի սարին թուրքերի պոստն է, Փաշինյանը միլիցիաներով էր եկել․ Սրաշենի բնակիչԱդրբեջանցիների ձայները լսելի են․ կրակում են, փամփուշտները մեր տանիքին են լցվում․ Ներքին Հանդի բնակիչ Գյուղում մարդ մահացավ, գետի կողքին թաղեցինք, գերեզմանոցը ադրբեջանցիների ձեռքին է. Ներքին Հանդի բնակիչ Եթե Փաշինյանը չկարողանա գործը գլուխ բերել, պետք է կախ տան նրան․ Ծավի բնակիչներ Խոհանոցում չեմ կարողանում մի բան պատրաստել, թուրքը դիմացն է․ Ներքին Հանդի բնակիչՓաշինյանը լա՛վ է արել, ասել է՝ Արցախը Ադրբեջան է․ թշնամու նշանառության տակ գտնվող Ծավ գյուղի բնակիչՂեկավարը պետք է դուխով լինի, որ դուխով չի, դա արդեն լավ չի. կոռնիձորցիները՝ Փաշինյանի այցի մասին Եթե քո խելքի բանը չի, դիմում գրի, դուրս արի. Խնձորեսկի բնակիչը՝ Փաշինյանին Ի՞նչ Փաշինյան, ինքը մեզ հետաքրքիր չի․ Իշխանասարի բնակիչ Փաշինյանը չի իջել մեքենայից, ժողովրդին չի հանդիպել. Իշխանասարի բնակիչ Մանրամասները՝ տեսանյութում: