Փաշինյանի հետևից․ Թուրքերը մի անգամ ինձ տարել են մեր դաշտերից. Արավուսի բնակիչ

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:25 24-06-2024
«Սահմանամերձ գյուղ է, թուրքերը կանգնած են, չեն թողում, որ անասուն պահենք»,- Oragir.News-ի հետ զրույցում բողոքեց Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչ Սարիբեկ Արզումանյանը։

«Գյուղում անասուն չպահեցիր, զուր է ապրելը։ Բայց թուրքերը շատ են մոտիկ։ Հիմա էլ թուրքերը փշալար են քաշում, որ իրենց չմոտիկանանք, ես տեսեա, որ 12 հոգով քաշում էին։ Շատ մոտիկ են կանգնած, ինձ մի անգամ թուրքերը տարել են մեր դաշտից։ 2 տարի առաջ էր, տարել են, հետո բաց են թողել։ Ասել են՝ չգաք էլ, վախեցրելեն, որ չգնանաք այդ տարածք»,- պատմեց Արավուսի բնակիչը։

Գյուղացիներից 89-ամյա Նորայր Ջհանգիրյանն էլ անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասաց, որ լսել էին Փաշինյանի այցի մասին, գյուղում հավաքվել ու սպասում էին նրան, շատ հարցեր ունեին, բայց Փաշինյանն անտեսել է արավուսցիներին, չի մտել գյուղ։

«Սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանը կգար, էս գյուղի ժողովրդի պահանջները կլսեր, մենք էլ իր պատասխանները կլսեինք, բայց ավաղ, չեկավ։ Պատահական չի, որ ասում են՝ փոքր գյուղը կուլ է գնում մեծ համայնքներին։ Մեր պահանջները մեր պապական հողերի վերադարձն է, էսօր մեր պապական հողում թուրքական դրոշն է ծածանվում»,- ասաց արավուսցի Նորայր պապը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիաի 15-ին երկօրյա այցով ուղևորվել էր Սյունիք, բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսել էր սահմանազատման աշխատանքներից։

Oragir.News-ը ևս ուղևորվել է Սյունիքի մարզ, եղել նույն գյուղերում և բնակիչներից հետաքրքրվել, թե ինչպես են գնահատում Փաշինյանի այցը, արդյոք գո՞հ են նրա աշխատանքից։

Փաշինյանի հետևից.

Ղեկավարը պետք է դուխով լինի, որ դուխով չի, դա արդեն լավ չի. կոռնիձորցիները՝ Փաշինյանի այցի մասին

Եթե քո խելքի բանը չի, դիմում գրի, դուրս արի. Խնձորեսկի բնակիչը՝ Փաշինյանին

Ի՞նչ Փաշինյան, ինքը մեզ հետաքրքիր չի․ Իշխանասարի բնակիչ

Փաշինյանը չի իջել մեքենայից, ժողովրդին չի հանդիպել. Իշխանասարի բնակիչ

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում