Ստեփանավանի թունելի հարևանությամբ բախվել են «Opel Zafira»-ն ու «ՎԱԶ 2109». կա 1 զոհ, 5 վիրավոր. shamshyan.com
copy image url

Ստեփանավանի թունելի հարևանությամբ բախվել են «Opel Zafira»-ն ու «ՎԱԶ 2109». կա 1 զոհ, 5 վիրավոր. shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 19:55 24-06-2024
Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:10-ի սահամներում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի թունել չհասած հատվածում բախվել են «Opel Zafira» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: