Սանմաքրման աշխատողները նոր հագուստ կունենան. ամառային-ձմեռային տարբերակով է լինելու
copy image url

Սանմաքրման աշխատողները նոր հագուստ կունենան. ամառային-ձմեռային տարբերակով է լինելու

Ներքին 9 ամիս առաջ - 11:03 24-06-2024
Նախորդ շաբաթ Երեւանում աղբահանությունը գիշերային եւ ցերեկային ռեժիմով իրականացվել է 38-ական տեխնիկայով, փողոցների մաքրությունն իրականացվել է 17 շրջցան, 6 փոշեկուլ մեքենաներով, ինչպես նաեւ աշխատանքների իրականացման համար շահագործվել է 8 տրակտոր: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:

«Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը 6-օրյա գրաֆիկով 2 հերթափոխով իրականացրել են 306 սանմաքրման աշխատակիցներ, որոնք կազմում են գրանցված աշխատակիցների 89 տոկոսը»,- ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե սանմաքրման աշխատակիցների հագուստի հետ կապված ի՞նչ քայլեր են ձեռնարկել, ինչին Կատվալյանը պատասխանեց. «Տեխբնութագիրն ամբողջությամբ պատրաստ է, քննարկենք միանգամից ձմեռային եւ ամառային տարբերակներով ոնց ենք դնում եւ ըստ դրա մրցույթ հայտարարենք: Ֆինանսական միջոցներ նախատեսված չեն, կարծում եմ՝ առանց ֆինանսական միջոցների կդնենք, հետո նոր ֆինանսավորումը կլինի»:

Ամենից շատ դիտված