Երասխում այրվել է մոտ 2000 հակ անասնակեր. կար կասկած, որ երեխան այրվող խոտի դեզի մեջ է.  shamshyan.com
copy image url

Երասխում այրվել է մոտ 2000 հակ անասնակեր. կար կասկած, որ երեխան այրվող խոտի դեզի մեջ է. shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 22:57 23-06-2024
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ բնակավայրի Րաֆֆու փողոցի տներից մեկում կուտակված անասնակեր է այրվում, և կան կասկածներ, որ վառվող խոտի մեջ երեխա կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները, պարեկները, ոստիկաններն ու գյուղացիները ոչ միայն պայքարում էին կրակի տարածման դեմ, այլ նաև որոնողական աշխատանքներ էին կատարում՝ երեխային հայտնաբերելու համար։

Բարեբախտաբար, կարճ ժամանակահատվածում երեխային հայտնաբերում են հարևան խոտի դեզի մեջ։

Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 2000 հակ անասնակեր խոտ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված