Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս տարի մարտին մենք մեկնարկեցինք «Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիան», որի նպատակը երիտասարդ առաջնորդներին, ներառյալ ապագա հանրային և քաղաքական գործիչներին՝ խորքային գիտելիքներ, կիրառական հմտություններ, և համագործակցային մշակույթ փոխանցելն է:
Այս հանգստյան օրերին մենք Աղվերանում կազմակերպեցին լաբորատորիայի առաջին արտագնա հավաքը, որտեղ մասնակիցները հնարավորություն ստացան հաղորդակցվելու ոլորտի մի շարք լավագույն մասնագետների հետ, մասնակցելու տարբեր ձևաչափներով քննարկումների, և իրար հետ աշխատելու որպես միասնական մեծ թիմ:
Երիտասարդների այս խմբի հետ շփումը մեծագույն բավականություն էր, իսկ նրանց էներգիան, սուր հարցերը, բուռն քննարկումները հրաշալի թարմ շունչ էին մեր այլապես լարված առօրյայում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին, դասախոսներին և մասնակիցներին, և անհամբեր սպասում մեր հաջորդ հանդիպումներին»։