Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին Վրաստանի և Չեխիայի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
23-րդ րոպեին Չեխիայի հավաքականի և Գերմանիայի չեմպիոն «Բայերի» հարձակվող Ադամ Հլոժեկը գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ի հուշումից հետո ձեռքով խաղի պատճառով գոլը չգրանցվեց ։
Ավելացված չորրորդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն։
59-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը։