Հայաստանի հավաքականը ևս երկու մեդալ է նվաճել Սալոնիկում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ15 ու Մ17 առաջնությունում։
Աղջիկների Մ17 պայքարում երկամարտի արդյունքով բրոնզե մեդալակիր են դարձել Քրիստինե Բաբայանը (40 կգ) և Մերի Միսակյանը (64 կգ)։
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ) դարձել էր Եվրոպայի Մ17 չեմպիոն, իսկ Վոլոդյա Սարգսյանը (55 կգ) և Նարեկ Գրիգորյանը (67 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի