ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում այս պահի դրությամբ տեղի չի ունեցել․ ԱԳՆ մամուլի խոսնակ
copy image url

ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում այս պահի դրությամբ տեղի չի ունեցել․ ԱԳՆ մամուլի խոսնակ

Ներքին 9 ամիս առաջ - 17:17 21-06-2024
Իսրայելում Հայաստանի դեսպանի հետ այդ երկրի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում այս պահին տեղի չի ունեցել։ Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք: Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ կապված Հայաստանի կողմից Պաղեստինի Պետությունը ճանաչելու հետ։