Մոտ 1 ամիս առաջ Նոր Նորքի ՄԵգամոլ առևտրի կենտրոնում գտնվող շուկան փակվել է։
Առևտրականների մի մասը տեղափոխվել է մոտակայքում գտնվող «ՊԱԼԱՍ» առևտրի կենտրոնից հարակից տարածք, մի մասն էլ տեղ չունենալու պատճառով առևտուրը շարունակում է իրականացնել մայթերին:
Oragir.News-ի հետ զրույցում առևտրականներից մեկն ասաց, որ ՄԵգամոլ առևտրի կենտրոնի սեփականատերն է իրենց հանել շուկայից՝ առանց որևէ այլ տարածք տրամադրելու․
«Մասիվի շուկայից պարոն Ալեքսանյանը մեզ հանել, շպրտել է փողոց, տեղ էլ չեն տվել։ Կանգնել հայտարարել են, թե մեզ ապահովել են շուկայով, բայց ոչ մի բան էլ չեն ապահովել, բոլորս էլ դրսում կանգնած ենք։ Տեղ չունենք աշխատելու, ինչո՞վ աշխատենք տուն պահենք։ Փողոցում առևտուրը արգելու են, բա մեզ ինչի՞ հանեցին, շպրտեցին փողոց»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Մարինեն։
Մանրամասները՝ տեսանյութում։