«Բելաջիո» ռեստորանի մոտ Toyota-ն բախվել ծառին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավոր․ shamshyan.com
copy image url

«Բելաջիո» ռեստորանի մոտ Toyota-ն բախվել ծառին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավոր․ shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 22:02 20-06-2024
Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում 34-ամյա Կարեն Մ․-ն, դեռևս անհայտ հանգամանքներում իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում