Տավուշի մարզում բախվել են «ՎԱԶ 21014»-ն ու «ՎԱԶ 21015»-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com
copy image url

Տավուշի մարզում բախվել են «ՎԱԶ 21014»-ն ու «ՎԱԶ 21015»-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 21:57 19-06-2024
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Գետահովիտ գյուղի 1-ին փողոցում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 67-ամյա Գագիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 21015» մակնիշի և 62-ամյա Մերուժան Վ․-ի վարած «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գագիկ Ա․-ն և «ՎԱԶ 21014»-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Հեղինե Վ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված