Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսին
copy image url

Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսին

Ներքին 10 ամիս առաջ - 10:40 19-06-2024
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել Ֆրանսիական ցամաքային և օդային պաշտպանության և անվտանգության արդյունաբերությունների խմբի (GICAT) կազմակերպած «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսի տաղավարներով:

Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, այցելել հայկական ընկերությունների տաղավարներ։

GICAT-ի հետ համատեղ հատուկ միջոցառմանը ողջույնի խոսքում Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ցուցահանդեսին ներկա գտնվող մեկ տասնյակից ավելի հայկական ընկերություններին։

Ամենից շատ դիտված