Ինչպես ավելի վաղ
տեղեկացրել էինք, Երևանում՝ էլիտար շենքի բակում կայանված Ford Focus-ի վրա, հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի։
Oragir.News-ը զրուցեց շենքի բնակիչների հետ, որոնք մեզ հետ զրույցում հայտնեցին, որ քաղաքացին հիվանդանոցում մահացել է․
«Ապրում էր շենքի 13-րդ հարկում, 23 տարեկան էր, անունը Օլեգ։ Այսօր տեղեկացանք, որ հիվանդանոցում մահացել է։ Դե ծայրահեղ ծանր տեղափոխել էին հիվանադանոց»,- հայտնեցին շենքի բնակիչները։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց 27 շենքի բակում կայանված Ford Focus մակնիշի ավտոմեքենայի վրա վիրավոր քաղաքացի կա։