73-ամյա պապիկին մեղադրանք է ներկայացվել․ խնդրել է փոխանցել՝ մի բերետավորը հարվածել է, երկուսը՝ պաշտպանել
copy image url

73-ամյա պապիկին մեղադրանք է ներկայացվել․ խնդրել է փոխանցել՝ մի բերետավորը հարվածել է, երկուսը՝ պաշտպանել

Ներքին 10 ամիս առաջ - 15:56 15-06-2024
Հունիսի 12-ին ԱԺ մոտից բերման ենթարկված Ուջան գյուղից 73-ամյա Տիգրան Սարիբեկյանին խմբակային խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է ներկայացվել։ Լրագրողներին ասաց Սարիբեկյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ունեն տեսանյութ։ Ի՞նչ է երևում ադ տեսանյութում. մարդու ոտքերի տակ ընկնում է նռնակ, ականջը վնասվում է, մի քանի քայլ է գնում, մի փայտի կտոր է վերցնում ու ոչ թե ինչքան ուժ ունի, այլ մի թեթև գցում է առաջ, վստահաբար չի էլ հասնում ոստիկաններին, անունը դնում են խուլիգանություն»,- մանրամասնեց փաստաբանը։

73-ամյա պապիկի նկատմամբ տնային կալանքի միջնորդություն է ներկայացվել։ Մելիքյանն ասաց, որ այս պահին ազատ է արձակվել։

«Պապիկն իր ցուցմունքում նշել է ու խնդրել է փոխանցել՝ մի բերետավոր իրեն հարվածել է, երկու բերետավոր պաշտպանել են»,- ասաց Ռ.Մելիքյանը։