Խուլիգանական խմբերը չեն կարող ղեկավարել երկիրը, Փաշինյանը պետք է հեռանա. հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 16:30 14-06-2024
2020 թվականի պատերազմից հետո բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ պնդելով, որ պարտված ղեկավարը չի կարող մնալ իշխանության և ղեկավարել Հայաստանի Հնարապետությունը։
Նույն պահանջով արդեն տևական ժամանակ է բողոքի ակցիաներ են տեղի ունենում ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մի շարք մարզերում։ Քաղաքացիները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հեռանան, քանի որ դեմ են իշխանության վարած քաղաքականությանը և թշնամի ադրբեջանի պահանջները կատարաելուն։

Oragir.News-ը շրջեց փողոցներում, անցորդներից հետաքրքրվելով՝ ե՞րբ կհեռանա Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանները տարբեր էին, որոշներն ասացին, որ նա պետք է վաղուց հեռանար, մի մասը նշեց, որ ինչքան շուտ լքի վարչապետի պաշտոնն այնքան լավ կլինի Հայաստանի համար, իսկ մի կին իր կարծիքն այսպես արտահայտեց։

«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռասնա, խուլիգանական խմբերը չեն կարող ղեկավարել երկիրը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված